00:00:00

BMW–ն հայտնվել է ԶԻԼ–ի տակ. Խոշոր վթար Երեւանում

01:54, 06 ապրիլ 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ ապրիլի 5–ին, ժամը 18։00–ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել Շիրակի փողոցում։ Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ Շիրակի փողոցի թիվ 37 էլեկտրասյան դիմաց բախվել են 47-ամյա Արմեն Ասատրյանի վարած ЗИЛ MAZ 4502 մակնիշի 35 DX 801 համարանիշի և Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 35-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 51 XO 051 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով BMW-ն մխրճվել է ЗИЛ- ի մեջ և ЗИЛ- ը մասամբ օդ է հանել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր