00:00:00

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է Համազգային թատրոնի գեղարվեստական խմբին

01:43, 06 ապրիլ 2019

Դեսպան Վահագն Աթաբեկյանը Լիբանանում ՀՀ դեսպանությունում ապրիլի 4-ին հյուրընկալել է Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական խմբին: Թատերախումբը Լիբանանում հանդես է գալիս ներկայացումներով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին: Թատերախմբի հետ հանդիպման ընթացքում դեսպան Աթաբեկյանը բարձր է գնահատել թատրոնի դերը հայ մշակութային կյանքում և ընդգծել հայ մեծանուն մտավորականներին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման խորհուրդն ու կարևորությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր