00:00:00

Նախագահ Սարգսյանն այցելել է Հիսուս Քրիստոսի մկրտության Հորդանան գետի ափին գտնվող վայր

01:32, 06 ապրիլ 2019

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին այցելել է Հիսուս Քրիստոսի մկրտության Հորդանան գետի ափին գտնվող վայր: Նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Նա նշել է, որ Հորդանանի հոգատարությունը նմանատիպ համաշխարհային սրբավայրի նկատմամբ քաղաքակրթությունների համերաշխության և երկխոսության լավագույն վկայությունն է։ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Հորդանան գետի ափին կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի և մոմ վառել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր