00:00:00

Ավտովթար Երեւանում. բախվել են թիվ 39 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսն ու Opel-ը. կա վիրավոր

21:38, 05 ապրիլ 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։35-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Opel մակնիշի 34 Ս Z 541 համարանիշի եւ թիվ 39 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի 0128 Տ համարանիշի ավտոբուսը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարեւանությամբ աշխատող Ford սերվիս-ի աշխատակիցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր