00:00:00

Օրակարգն արհեստական է. Հովհաննիսյանը՝ «Ելքի» հայտարարություններից

20:42, 19 մարտ 2018

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գտնում է, որ քաղաքական օրակարգը, ինչի մասին «Ելքում» խոսում են,    արհեստական է: Այս մասին նա նշեց այսօր «Ազատության» ուղիղ եթերում: «Քաղաքական օրակարգը, ինչի մասին, որ իրենք խոսում են, դիցուք Նիկոլ Փաշինյանը, էդ օրակարգն արհեստական է, դա է պատճառը, որ ես այդպիսի զարգացման հեռանկարը համարում եմ ոչ այնքան ճիշտ։ Ես չեմ ուզում քննարկել ընդդիմության կոնսենսուսի լինել-չլինելու հարցը։ Սահմանադրական ճանապարհով երթ, ցույց ու հանրահավաք են ուզում, շատ լավ, բայց իշխանափոխություն երթի, ցույցի ու հանրահավաքի արդյունքում չի կարող լինել, ի սկզբանե չի կարող լինել գաղափարի տեսանկյունից, նորից եմ կրկնում, Սահմանադրական ճանապարհով իշխանափոխության մասին է»։ Հովհաննիսյանն ընդգծեց՝ երթեր, ցույցեր իրականացնելը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է ևս, բայց իշխանափոխությունը որպես այդպիսին դրա սահմանադրական ճանապարհը ընտրություններն են, ոչ թե երթերը, ցույցերը և հանրահավաքները։ «Ես ոչ սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն անցկացնելու հավակնություն ո՛չ նախընտրական, ո՛չ հետընտրական պրոցեսում չեմ նկատել որևէ քաղաքական ուժի կողմից՝ նվազագույնը խորհրդարանում հայտնված», - ասաց Ազգային ժողովի փոխնախագահը՝ շարունակելով. - «Ընտրությունների արդյունքում ձևավորվել է իշխանություն, որը ստացել է քվե, էդ քվեն իրացնելու համար իշխանությունն ունի լիազորություններ։ Վերանանք մի պահ անձերից, Հանրապետական կուսակցությունն իրավունք ունի վարչապետի պաշտոնում առաջադրել ցանկացած անձի, և վիճարկել ինքնին Հանրապետական կուսակցության այդ իրավունքը նշանակում է վիճարկել Հանրապետական կուսակցության իշխանություն լինելու և որպես իշխանություն իր իրավունքներն իրացնելու հնարավորությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր