00:00:00

Հայաստանի արտգործնախարարն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Իտալիայի դեսպանին

20:19, 19 մարտ 2018

Մարտի 19-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ռիչուլլիին կատարած աշխատանքի համար՝ արձանագրելով, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին հայ-իտալական բարեկամական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել: Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև ակտիվացել են քաղաքական երկխոսությունը և փոխայցելությունները, ձևավորվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովը, խորացել է տնետեսական փոխգործակցությունը, նոր լիցք են ստացել մշակութային փոխանակումները, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը: Իտալիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց իր առաքելության ամբողջ ընթացքում Հայաստանի արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Իտալիայի միջև փոխշահավետ համագործակցությունը էլ ավելի կզարգանա՝ ի շահ երկու բարեկամ երկրների ժողովուրդների: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-իտալական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի շուրջ, քննարկվեց Հայաստան- Եվրոպական միություն համագործակցությունը։ Հանդիպման ավարտին՝ հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում անձնական ներդրման համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Ջովաննի Ռիչուլլիին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր