00:00:00

Թալինի տներից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները հայտնաբերել են տանտիրուհու դին

23:45, 04 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 4-ին` ժամը 17:23-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Ձախափնյա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել՝ 17:38-ին: Տան հյուրասենյակում հայտնաբերվել է Հ.Ե.-ի (ծնված 1930 թ.) դին: Ըստ Shamshyan.com-ի՝ հրշեջներն ու ոստիկանները, մարելով կրակը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 89-ամյա Հրանուշ Ենոքյանի դին՝ ամբողջովին այրված վիճակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր