00:00:00

Ալավերդիում բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

17:17, 04 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 10:46-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի 80 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են Մ.Դ.-ին (ծնված 1951 թ.) պատկանող բնակարանի դուռը և հայտնաբերել վերջինիս դին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր