00:00:00

Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

19:56, 19 մարտ 2018 Պատահարներ

Մարտի 19-ին, ժամը 14։50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Անկախության 111 հասցեի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է՝ «ՎԱԶ 2106» մակնիշի 34 QC 432 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել «ՎԱԶ 2106» ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Տուժած՝ 1977 թ. ծնված Ս. Ա.-ը տեղափոխվել է Գորիսի ԲԿ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31