00:00:00

Գարեգին Նժդեհի փողոցում կեսգիշերին 56-ամյա քաղաքացին վրաերթի է ենթարկվել. Վիճակը ծանր է

14:11, 04 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 00:33-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Պ., ծնված 1991թ.) վրաերթի է ենթարկել Ա.Կ.-ին (ծնված 1963թ.): Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետեւ քաղաքացին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր