00:00:00

Երեւան-Սպիտակ ճանապարհին «Skanya» բեռնատարը մոտ 30 մետր գլորվել է ու հայտնվել ձորում

14:22, 03 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 05:35-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատց մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Skanya» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը (Դ.Ա., ծնված 1982 թ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. Դ.Ա.-ն հրաժարվել է հոսպիտալացումից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր