00:00:00

ՌԴ–ում խոշոր վթարից տուժած ՀՀ քաղաքացիներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել

20:48, 02 ապրիլ 2019 Պատահարներ

ՌԴ Ռոստովի մարզի մայրուղիներից մեկում երեկ երեկոյան Հայաստանից ուղեւորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած  «Mercedes Sprinter 311 CDI» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներին հոսպիտալացման կարիք չի եղել: Նշենք, որ ապրիլի 2-ին, ժամը 13:40-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 19:50-ի սահմաններում Ռոստովի մարզի Ակսայի շրջանի Մ-4 Դոն ավտոճանապարհի 1037-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Chevrolet Cruze» մակնիշի (վարորդ՝ ՌԴ քաղաքացի Ա.Ռ., ծնված 1973 թ.) եւ «Mercedes Sprinter 311 CDI» մակնիշի (վարորդ՝ ՀՀ քաղաքացի Վ.Մ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները. վերջինս 15 ուղեւորով Վլադիկովկաս քաղաքից ուղեւորվում էր Մոսկվա քաղաք: «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը՝ Ա.Կ.-ն (ծնված 1978 թ.), տեղափոխվել են Նովոչերկասկ քաղաքի շտապ բժշկական օգնության հիվանդանոց, իսկ «Mercedes Sprinter 311 CDI» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորին՝ ՀՀ քաղաքացի Է.Չ.-ին (ծնված 1943 թ.), շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Ուղեւորների հոսպիտալացման կարիք չի եղել: Ավելի վաղ հայտնել ենք, որ «Մերսեդես» միկրոավտոբուսը 14 ուղեւորով շարժվում էր դեպի Մոսկվա, երբ անսպասելի նրա առջեւ դուրս է եկել «Շեւրոլե Կրուզ» մեքենան։ Միկրոավտոբուսը բախվել է մեքենայի կողին, իսկ հետո իներցիայով այն քարշ տվել հանդիպակաց ճանապարհով։ Մեքենաները կանգ են առել միայն ձախ հատման եզրին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր