00:00:00

Վթարվել է Հայաստանից Մոսկվա շարժվող միկրոավտուբուսը․ ծանր վնասվածքներ են ստացել երկու մարդ

20:14, 02 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանից դեպի Մոսկվա շարժվող միկրոավտուբուսը 14 ուղեւորով վթարվել է М4 խճուղու նովոչերկասկյան հանգույցում։ Դեպքը տեղ է ունեցել ապրիլի 1-ին, ժամը մոտ 20.00-ին, որի հետեւանքով ծանր վնասվածքներ են ստացել երկու մարդ։ Հայտնի է, որ միկրոավտուբուսը 14 ուղեւորով շարժվում էր Հայաստանից դեպի Մոսկվա։ Այն ուղեւորափոխադրումներով չէր զբաղվում, մարդկանց տեղափոխել է պատվերով, տեղեկացնում է Donday-ը։ Նախնական տեղեկատվությամբ՝ «Մերսեդես» միկրոավտոբուսը 14 ուղեւորով շարժվում էր դեպի Մոսկվա, երբ անսպասելի նրա առջեւ դուրս է եկել «Շևրոլե Կրուզ» մեքենան։ Միկրոավտոբուսը բախվել է մեքենայի կողին, իսկ հետո իներցիայով այն քարշ տվել հանդիպակաց ճանապարհով։ Մեքենաները կանգ են առել միայն ձախ հատման եզրին։ ՃՏՊ-ի հետեւանքով լուրջ վնասվածքներ է ստացել երկու մարդ, որոնք գտնվել են «Շևրոլե Կրուզում»՝ վարորդը եւ առջեւում նստած ուղեւորը։  Երկուսին էլ շտապօգնության բրիգադները հասցրել են Նովոչերկասկի հիվանդանոց։ Վնասվածքներ, կտրվածքներ եւ այտուցներ են ստացել միկրոավտոբուսի 10 ուղեւորներ, բայց նրանք բոլորն էլ հրաժարվել են հիվանդանոցից, ուստի նրանց անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվել է տեղում։ «Շևրոլեի» տուժածները Ռոստովի մարզի բնակիչներ են։

armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր