00:00:00

Որդին դանակի մի քանի հարվածով սպանել է մորը․ սահմռկեցուցիչ սպանություն Երեւանում

02:29, 02 ապրիլ 2019 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 1-ին, առանձակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչները տան խոհանոցում հայտնաբերել են տանտիրուհու՝ 49-ամյա Ն. Մ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի հետքեր: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 25-ամյա Հակոբ Խանամիրյանը: Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին եւ բերման ենթարկել բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր