00:00:00

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Toyota Corolla-ով բախվել է ապառաժ քարերին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում

19:44, 01 ապրիլ 2019 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Տիգրան Քոչարյանը իր վարած Toyota Corolla մակնիշի 143 AC 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում, հայտնում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը , ում ավտոմեքենայից դուրս է բերել այդ պահին նված վայրով անցնող Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Գրիգոր Գալստյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին իր Opel-ով հիվանդանոց է տեղափոխել Գ. Գալստյանը, ով, երբ նկատել է, որ Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կանգնեցրել է իր ավտոմեքենան, միայնակ իջել վթարված ավտոմեքենայի մոտ, վիրավորին դուրս է բերել ավտոմեքենայից, ով շոկային վիակում է եղել, ու նրան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սամանազատել տարածքը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան ճանապարհային ոստիկանները քաղաքացիների օգնությամբ դարձի բերեցին և այն հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց անվտանգ վայր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր