00:00:00

Զենքը պահել են դեղատան աշխատակցի վրա եւ հափշտակել ամբողջ գումարը․ ավազակային հարձակում Երեւանում

17:23, 31 մարտ 2019 Պատահարներ

Այսօր՝ մարտի 31-ին, ավազակային հրաձակում է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված, ատրճանակի նմանվող առարկայով մտել է Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գործոց «Բոլյուս» դեղատուն, ատրճանակի սպառնալիքով հափշտակել գումար և դիմել փախուստի: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ըստ աղբյուրի՝ դեղատանը եղել է միայն դեղագետ 25-ամյա Մովսես Գևորգյանը, իսկ գողացված գումարը կազմում է մոտ 180 հազար դրամ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր