00:00:00

ՃՏՊ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին. կան տուժածներ

03:11, 31 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 30-ին, ժամը 18:45-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին՝ երկաթգծի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 8-րդ կմ-ին՝ Շատվան համայնքի մոտակայքում, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ժ., ծնված 1990թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան ուղղվել է քաղաքացիների ուժերով, իսկ ուղևոր Ա.Խ.-ն (ծնված 2009թ.) դուրս է բերվել արգելափակումից: Հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել: Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր