00:00:00

Հայաստանի եւ Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովների նիստը կանցկացվի ապրիլի 4-ին՝ Մոսկվայում

20:38, 30 մարտ 2019

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստը կանցկացվի ապրիլի 4-ին՝ Մոսկվայում։ Այդ մասին հայտնում է ռուսական Tass գործակալությունը։ Մոսկվա Հայաստանի պատվիրակության գործուղման մասին որոշումը, որը շաբաթ օրը հրապարակվել է կառավարության կայքում, ստորագրել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին (ապրիլի 4-ին) և դրան նախորդող փորձագիտական խմբի նիստին (ապրիլի 3-ին) մասնակցելու նպատակով՝ 2019 թվականի ապրիլի 2-ից 4-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն»,- ասվում է կառավարության ղեկավարի որոշման մեջ։ Փաստաթղթի համաձայն, հայկական կողմից նիստին կմասնակցեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանը, ինչպես նաեւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր