00:00:00

Գյումրիում 10–ամյա տղային կախված են գտել. նախնական վարկածով՝ նրան ինքնասպանության են հասցրել

02:57, 30 մարտ 2019 Պատահարներ

Գյումրիում այսօր՝ մարտի 29–ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Հինգերորդ դասարանցի որդուն մայրը գտել է մահացած: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիային»։ Նախնական վարկածով՝ 10-ամյա տղան ապրում էր մոր հետ, որն աշխատում է Գյումրու հիվանդանոցում՝ որպես բուժքույր։ Այսօր՝ մարտի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում մայրը մտել է տնակ և տեսել որդու դին՝ պարանոցը գոտիով փաթաթված։ Երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։ Նա տուն գալուց առաջ զանգել էր աշխատավայրում գտնվող մորն ու ասել, որ շախմատի մրցաշարում հաղթել է։ Երեխան սովորում էր Գյումրու թիվ 24 դպրոցի 5-րդ դասարանում, ծնվել էր 2008 թվականին: Շտապ բուժօգնության աշխատակիցները  արձանագրել են, որ երեխան մահացած է եղել մինչև  շտապօգնության հասնելը, սակայն այն, որ երեխան կախված է եղել՝ Գյումրու «Շտապ օգնության» կայանի ղեկավարը չի հաստատել։ Փոխարենը այդ փաստը  հաստատել է  Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա տեղեկացրել է, որ գործի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով (ինքնասպանության հասցնել): Կատարվում է նախաքննություն: «Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ՝  օպերատիվ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»,-ասել է Գաբրիելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր