00:00:00

Թունավորումներ շմոլ գազից. հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ

00:13, 30 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 28-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում անհայտ էթիոլոգիայից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Վաղաշեն գյուղի 5 բնակիչ: Ոստիկանությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, թունավորվել են Վաղաշեն գյուղի 27-րդ փողոցի տներից մեկում հյուրասենյակում փայտի վառարանից շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: Արդեն այսօր՝ մարտի 29-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Լենինգրադյան փողոցի 38 շենքից բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ քաղաքացիները թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված կաթսայից գազի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր