00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 50 հանցագործություն, որից 4-ը՝ նախկինում կատարած

15:53, 29 մարտ 2019 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, այդ թվում՝ 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, յուրացման կամ վատնման 3, ծեծի ու փաստաթղթի կեղծիքի 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, մաքսանենգության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության, սառը զենքի հայտնաբերման, ընտանիքում ֆիզիկական բռնություն գործադրելու, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր