00:00:00

Շիրակի մարզում հրդեհ է բռնկվել Փանիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի տանը

02:30, 29 մարտ 2019 Պատահարներ

Երեկ՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:20-ի սահմանններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փանիկ գյուղի տներից մեկում, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նույն գյուղի 3-րդ փողոցի 3-րդ փակուղու 6-րդ տան տանիքում: Հրշեջներն ու գյուղացիները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խուբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիկալտիկայի ավագ տեսուչ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Փանիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար 44-ամյա Նորայր Առաքելյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր