00:00:00

Կիեւյան կամրջի տակ կատարված դանակահարությունը բացահայտվել է. հարվածել են կրծքավանդակին

21:15, 28 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 24-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ տղամարդուն մարմնական վնասվածքը պատճառել է 1978 թ. ծնված Արմեն Գ.-ն, որը մարտի 26-ին Վ.Համբարձումյան փողոցից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք: Ըստ նրա՝ մարտի 24-ին, ժամը 17.30-ին, Կիեւյան կամրջի տակ իր «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի սրահում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել բուժօգնության դիմած տղամարդուն: Արմեն Գ.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքնություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր