00:00:00

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 32-ամյա օպերատորը Toyota Vitz-ով բախվել է բետոնե պատնեշին, օպերատորն ու հիդրոկայանի տնօրենը տեղափոխվել են հիվանդանոց

14:19, 27 մարտ 2019 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 25-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։ Ժամը 12։30-ի սահմաններում Կապանի բնակիչ 32-ամյա Արա Հարությունյանը իր վարած Toyota Vitz մակնիշի 32 NN 444 համարանիշի ավտոմեքենայով Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Հարությունյանն ու նրա ուղևոր 31-ամյա Վահագն Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բշժկական կենտրոն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հարությունյանն աշխատում է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում որպես օպորատոր, իսկ Վ․ Դավթյանը «Աստղաբերդ» հիդրոկայանի տնօրեն։ Դեպքի վայր են են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր