00:00:00

Երեւան-Մեղրի ճանապարհին մոտ 200 մեքենա է արգելափակվել

03:51, 26 մարտ 2019 Պատահարներ

Այսօր՝ մարտի 25-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհին առաջացած խցանման պատճառով ճանապարհի մոտ 500 մետրը շարունակել է ոտքով: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 163-րդ կմ-ին «Renault» մակնիշի բեռնատարը «Վայքի ՃՇՇ»-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է և ճանապարհը դարձել է երթևեկելի: Պարզվել է, որ ճանապարհահատվածում կա արգելափակված մոտ 200 ավտոմեքենա: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի (2 ուղևոր) և «Isuzu» մակնիշի (3 ուղևոր) ավտոմեքենաները։ Փրկարարները «Վայքի ՃՇՇ»-ի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մոտ 200 ավտոմեքենայի ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր