00:00:00

Երևանում BMW X5-ի 31-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

20:19, 25 մարտ 2019 Պատահարներ

Այսօր՝ մարտի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Սերգեյ Ավայանը իր վարած BMW X5 մակնիշի 01 NT 010 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև մինչ շտապօգնության ժամանումը քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում, ով, ի դեպ, Երևանի 1-03 ահազանգելուց հետո ահազանգել է նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով, ըստ հավաքվածների, 20-25 տարեկան աղջիկ է։ Վրաեևթի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ ամեն անգամ նշված հատվածում վրաերթեր ու ավտովթարներ տեղի ունենալուց հետո դիմում են Երևանի քաղաքպետարանին ու ճանապարհային ոստիկանությանը՝ խնդրանքով, որպեսզի այդ հատվածում տեղադրվեն արհեստական անհարթություններ, սակայն ամեն անգամ նման դեպքերից հետո Ավանի թաղապետարանից գալիս, «սարեր են խոստանում» ու օրեր անց մոռանում են իրենց տված խոստումը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր