00:00:00

Արտակարգ դեպք Երեւանում. 44-ամյա տղամարդն ատրճանակը մաքրելիս անզգուշությամբ կրակել է ու վիրավորվել

18:07, 25 մարտ 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 01։50-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունք-թաթային հոդի շրջանի միջային պճեղի շրջան կույր ծակած վերք, մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ավան-Առինջ թաղամաս բնակիչ՝ 44-ամյա Կարեն Ղ.-ն է։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է ու վիրավորի կյանքին վտանգ այլեւս չի սպառնում, Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողերը պարզել են, որ Կարեն Ղ.-ն վնասվածքը ստացել է իրենց շենքին հարակից իրեն պատկանող ավտոտնակում օդամղիչ ատրճանակը մաքրելու ժամանակ, եւ դա տեղի է ունեցել անզգուշությամբ կրակելու հետեւանքով։ Փաստի առթիվ Նոր Նորքի բաժնի հետաքնչական բաժանմունքում նյութեր են նախապարաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Կարեն Ղ.-ն անհատ ձեռներեց է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր