00:00:00

Խանդոտ երիտասարդը դյուրավառ հեղուկը լցրել հղի ընկերուհու վրա և հրկիզել նրան

20:03, 24 մարտ 2019 Պատահարներ

Թաթարստանում Նիժնեկամսկի շրջանի Շերեմետյեվկա գյուղում երիտասարդը հրկիզել է իր հղի ընկերուհուն: Մարտի 19-ին 26-ամյա երիտասարդը գնացել էր քաղաք` ընկերների հետ խնջույքի, իսկ ընկերուհին մնացել տանը՝ հղիության պատճառով: Խնջույքի թեժ պահին գինովցած տղան զանգել է իր ապագա երեխայի մորը: Հեռախոսազրույցի ժամանակ նրան թվացել է, թե իր սիրեցյալի մոտ ինչ-որ մեկը կա, ինչը խանդի ալիք է բարձրացրել տղայի մոտ: Նա նստել է տաքսի եւ ուղևորվել տուն, իսկ ճանապարհին` ձեռք բերել դյուրավառ հեղուկ: Տուն մտնելուն պես` խանդոտ երիտասարդը հեղուկը լցրել է աղջկա ոտքերի տակ և նետել չանջատած ծխախոտը: Բռնկված աղջիկը վազել է հարևանների տան ուղղությամբ, որտեղ օգնել են աղջկան, կանչել բժիշկ և ոստիկան: Հոսպիտալացումից հետո աղջկա մոտ ախտորոշել են երրորդ և ծանր աստիճանի այրվածքներ: Երեխային հաջողվում է փրկել, մայրը վերակենդանացման բաժնում է, իսկ տղան` փախուստի մեջ: Տունը, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, ամբողջությամն այրվել է: Տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել` հղի կնոջ նկատմամբ մահափորձի համար: Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր