00:00:00

Արա, Ղարաբաղ ըսենց թե ընենց վիճակը ք-ք ա. Սէֆիլյանի և Վիտալի Բալասանյանի գաղտնալսված զրույցը

04:19, 19 մարտ 2018

himnadir.am-ը ներկայացրել է Ժիրայր Սէֆիլյանի և Վիտալի Բալասանյանի գաղտնալսված զրույցի ամբողջական տեքստը. (87-90 էջեր) Գաղտնի օր.1 ռեգ. ‹594 Ուղարկել ՍԿՊ և ԱՊԳՎ պր-ն Ա. Աղաբաբյանին ՏԵՂԵԿԱԳԻՐ ‹ 93/28 95-17-15 .. 26.12.2014 30 հունվարի 2015թ. 4 թերթի վրա ВАЖНЫЕ Голосовое соединение Օպերատոր – ArmenTel IMEI- 35933704455985 IMSI- 283010000021183 Հեռ. համար- 37491415627 Զրուցակցի հեռ. համար- 097200045 Վիտալի Միքայելի Բալասանյան Askeran Դանիելյան 25/ Գործողություն – Входящий вызов Ամսաթիվ- 30.01.2015 22:14:27 Տևողություն- 00:07:38 Գտնվելու վայր- 37491415627: 22:14:29, LAC=31001, Cellld=10275, g.Erewan, ul.M.Awetisqn 4a ——————————————————————————————————————— Զանգում է վիտոն /ըստ ներկայանալու/, խոսում Ժիրայր Սեֆիլյանի հետ: Ողջույններից և միմյանց որպիսությունը պարզելուց հետո Վ-ն նշում է, որ իր մոտ չկա Ժ-ի համարը, դրա համար էլ Քերոփին է խնդրել զանգել նրան: Վ – Լսի, էդ բանը մի արեք, էլի: Ժ – Լավ, էլի: Վ – Քեզ, լսի, բան եմ ասում: Վերջապես հազար տարվա ընկերներ ենք, չէ՞: Ժ – Հա: Վ – Հազար անգամ հաշվարկ եմ արել՝ ոչ քեզ ա օգուտ բերելու, ոչ մեզ, ոչ մեկին: Անիմաստ եկեք էդ բանը չանենք, ես անկեղծ եմ ասում: Ընդհանրապես պետք չի, ոչ քեզ ա պետք, ոչ ինձ: Ժ – Ի՞նչ ենք անում, որ: Վ – Էդ երթը մի արեք: Ժ – Հա, բայց ի՞նչ ա, դրա մեջ ի՞նչ կա: Վ – Ես քեզ խնդրում եմ, մի արեք: Եթե չես կատարում իմ խնդրանքը, ուրեմն ես պիտի գամ վաղը ընդեղ կանգնեմ, Ղարաբաղի հատվածի: Ժ – /ընդհ./ Վիտո ջան, ոչ մի բան չի լինելու, ոչ մի բան չի լինելու, որովհետև մենք չենք գալիս խառնելու: Վ – Լսի, մինչև վերջ ասեմ: Ես մտահոգված եմ, ժողովրդի մեջի էլ խոսակցությունները, իշխանությունների մեջի խոսակցությունները, բոլորի խոսակցությունների մասին, ամեն ինչի մասին ես իմ մտահոգություններն եմ տեսնում, և տեսնում եմ էդ անիմաստությունը: Ղարաբաղյան հատվածում էդ պետք չի: Տղաների հետ հեսա չորս ժամ ա խոսում եմ: Արի դա թարգի: Էս հատվածում մի արա: Արի, ըստեղ նստենք, քանի որ պետք ա միասին նստենք, ասենք, խոսենք, ինչ որ պետք ա: Իմ ասածը լսի արա: Այլապես, ինձ ուրիշ վարիանտ չի մնում, անկեղծ եմ ասում, ես պիտի ստիպված վեր կենամ գամ Զաբուխ: Ժ – Արի, ոչինչ, արի: Վ – Ղարաբաղից, ով եկել ա. Ժ – /ընդհ/ Արի, արի, եթե մի էշություն փորձեն անել, արի կանխի: Ի՞նչ ա եղել: Միասին կանխենք, խնդիր չկա: Վ – Ես ստիպված պիտի լինեմ, որովհետև դուք գալու եք, էս մի մասն էլ գա: Ստիպված պիտի կանգնեմ, ասեմ դուք էլ /անվայել բառ/ քաշեք, դուք էլ: Բա մեզ սազու՞մ ա էդ բանը անենք: Ժ – Չէ, չէ, չի սազում: Բայց եթե պետք լինի, խելք-խելքի կտանք, լուծում կգտնենք: Մենք իրար հասկանալու ենք: Վ – Չի լինելու: Արի մի արա, ես քեզ ասում եմ, մի արա, արա դու ինձ լսի: Էդ ճանապարհով ենք, չէ՞, վերջապես անցած: Որ դու ինձ մի բան ասես, ասես՝ ես տեսնում եմ, որ սա օգուտ չի բերելու: Կարո՞ղ ա ես քեզ չլսեմ: Ժ – Հիմա, ես քեզ հարգում եմ, դու դրանում չես կասկածում: Բայց ես էլ ինչ որ անում ենք, մեր անձնական չի սա, սա հազար մտածված, հետո որոշված քայյլն ա: Հիմա, ես ու դու տարակարծիք ենք էս հարցում: Ես հիմա քեզ ասում եմ, որ ոչ մի բան էլ չի լինելու, հանգիստ ինչ որ պետք ա անելու ենք: Եթե որևէ մեկը պռովոկացիա էլ անի, դրա դեմը կառնենք, խնդիր չկա, մենք կրակի վրա յուղ լցնող չենք, հասկանում ենք, չենք գալիս կռիվ տալու: Վ – Լավ, հիմա դուք եկել եք, էս մյուսն էլ բաց չի թողնում: Հե՞տ եք դառնալու գնա՞ք: Ժ – Դա իրենք թող որոշեն: Հասկանու՞մ ես: Վ – Հիմա ճանապարհը որ փակենք, ի՞նչ ես անելու: Ժ – Աշխարհով մեկ խայտառակ են լինելու: Վ – Դե, տեսնում ես /անվայել արտահայտություն/, բայց դա մեզ պետք չի: Ժ – Ուրեմն, թող իրենք հասկանան, որ իրենք իրավունք չունեն խայտառակ լինելու: Վ – Արի, մեխանիկորեն պռոբլեմ չսարքենք, հետո հերոսաբար հաղթահարենք: Դու ինձ լսի: Ես ինֆորմացիան 100 տոկոս տիրապետում եմ, ինչ է կատարվելու: Դու ինձ լսի: Ժ – Երկիրը կուլ են տալիս, 42 հազարն են կուլ տալիս, մենք դրա դեմը առնենք: Էս մի քանի /չի ավ./: Չեմ ուզում ուրիշ բաներ ասեմ, որովհետև լսում են մեզ: Վ – Ինձ լսի, չգաք: Ինձ իզուր տեղը քաշ մի տուր բեր Զաբուխ, մեր հարաբերությունն էլ կփչանա: Ժ – Ոչինչ, էլի, մի օր էլ քեզ քաշ տանք, հել արի: Վ – Մեր հարաբերությունն էլ միլիարդ արժի, մի փչացրու: Ժ – Չի փչանա: Վ – Փչանալու ա: Իմ հարաբերությունները քո հետ էլ ա փչանալու, իշխանությունների հետ էլ ա փչանալու: Ժ – Ես չեմ թողնի ըտենց բան լինի: /Վ-ն նորից խնդրում է չգնալ Զաբուխ, երթ չանել, առաջարկում է մենակ գնալ այնտեղ, մի քանի օր իր հետ անցկացնել: Ժ-ն չի համաձայնվում, նշում է, որ իրենք գնալու են, երթ են անցկացնելու, ավելացնում է, որ իրենք շատ չեն, մոտավորապես 100-200 հոգի: Վ-ն կրկնվում է, շեշտում, որ չի ցանկանում, որ որևէ մեկին վատ լինի, քանի որ ինքը ստիպված է լինելու գնալ և արգելել երթը: Ժ-ն նշում է, որ եթե նա որոշի իրենց քշել այնտեղից, կարող է գնալ և կամերայի առջև դա անել: Նա, շեշտելով, որ Ղարաբաղի հողերը բոլորինն են, նորից բացատրում է, որ երթի մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, իրենք ընդամենը մտնելու են իրենց հողերը, պտտվեն, մեկ գիշեր մնան և դուրս գան: Վ-ն նշում է, որ որևէ մեկը չի արգելում նրանց այցելել Ղարաբաղ, սակայն երթ պետք է չանեն:/ Ժ – Թող, ի՞նչ է, Սերժիկի՞ց ենք վախենում: Վ – Արա, ի՞նչ կապ ունի Սերժիկը: Ասում եմ, Ղարաբաղը ըսենց թե ընենց. Ժ – /ընդհ./ Ախպեր ջան, գալիս ենք, ասում ենք, ժողովուրդ ջան, գնում ենք Երևանում Սերժիկին հուպ տանք: Էս ա մեր ասածը: Վ – Արա, Ղարաբաղ ըսենց թե ընենց վիճակը ք-ք ա: Մի հատ էլ պուճուր ցնցում լինի, ք-քի մեջ ա ընկնելու էս ժողովուրդը, հետո ո՞նց ենք տակից դուրս գալու: Ամեն օր հենա պոստերի վրա հարձակվում են: Ժ – Արդեն ք-քի մեջ ենք, ամեն օր զոհ ունենք: Վ – Ես էլ քեզ ասում եմ, մի արեք, էդ պետք չի, սա վտանգավոր ա, էս պահի դրությամբ վտանգավոր ա: Մնացածը դու որոշի, ք-քն ես ընկնելու, չես կարողանալու տակից դուրս գաս: Ժ – Չէ, միասին որ լինենք, տակից դուրս կգանք: Վ – Ուրեմն, դու որոշի: Ես ասում եմ, իմ ասածը չե՞ս կատարում: Ժ – Ամեն դեպքում ես քո մտահոգությունը ի նկատի եմ առնում, բայց իմացի, որ մենք վաղը այնտեղ կտեսնվենք: Վ – Վոբշեմ, իմ ասածը հաշվի չես առնում: Ժ – Մի, անձնականի մի վերածի: Վ – Չեմ վերածում, ես քեզ ասում եմ, իմ ասածը հաշվի չես առնում: Կարա՞մ էս ձևի գնահատական տամ: Ժ – Այո, այս հարցում մեր երկուսի կարծիքը չի համընկնում: Վ – Եղավ, եղավ, Ժիրո ջան, եղավ, դավայ: Դնում են լսափողը: ՀՀ ԱԱԾ ՕՏԳՎ 3 բաժնի պետ գնդապետ Բաղդասարյան Ա.Գ. • 31 ¦ հունվարի 2015թ. մեքենագրված է մեկ օր-ից հասցեատիրոջը մեքենագրել է ու կատարել՝ 31.01.2015

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր