00:00:00

Համապետական շաբաթօրյակը ԱԻ նախարարությունում

18:57, 23 մարտ 2019

Մարտի 23-ին «Մաքուր Հայաստան» համահայաստանյան շաբաթօրյակի շրջանակներում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ակտիվ մասնակցում են մաքրման և բարեկարգման աշխատանքներին: Իրականացվում է ծառատունկ, հուշարձանների և կամուրջների լվացման, հատուկ պահպանության օբյեկտների, դժվարանցանելի վայրերի՝ կամուրջներին հարող լանջերի, սելավատարերի մաքրման աշխատանքներ: Կիրառվում է հատուկ նշանակության տեխնիկա: Նախարարության տարածքում վաղ առավոտվանից մեկնարկել են բարեկարգման աշխատանքները, որոնց մասնակցում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը շրջեց նախարարության տարածքով, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, լսեց երկրով մեկ իրականացվող գործողությունների մասին զեկույցը, մասնակցեց ծառատունկին և տնկեց իր բաժին եղևնին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր