00:00:00

Արարատում 43-ամյա վարորդը Iveko-ով վրաերթի է ենթարկել 85-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

20:59, 23 մարտ 2019 Պատահարներ

Արարատի մարզում, այսօր՝ մարտի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 12։10-ի սահմաններում 43-ամյա Արթուր Ղ.-ն իր վարած Iveko մակնիշի 35 CT 344 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երասխ ընթանալիս վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 85-ամյա Աշոտ Հ.-ին։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է բժշկական կենտրոն, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների օգնությամբ տեղափոխվի նշված կենտրոն։ Ճանապարհին վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր