00:00:00

ՃՏՊ Սարալանջի պողոտայում. կա տուժած

03:59, 23 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 22-ին, ժամը 19:50-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» մակնիշի (վարորդ՝ Տ.Բ.) և «Mercedes C220» մակնիշի (վարորդ՝ Ս.Բ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Մ.Ք.-ն (ծնված 1978թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն՝ մինչ Ճանապարհային ոստիկանության մոտենալը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր