00:00:00

Քույրերը վրաերթի են ենթարկվել Թբիլիսյան խճուղում

16:00, 22 մարտ 2019 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի, որոնցից մեկն անչափահաս է, վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վարորդը ձերբակալվել է: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 18-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քույրերի՝ ծնված 2000 եւ 2002թթ.՝ նրանց առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս: Պատահարից հետո հիշյալ ավտոմեքենայի վարորդը լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը: Նույն օրը՝ ժամը 22:15-ին, վարորդը ներկայացել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Դեպքի առթիվ 2019թ. մարտի 18-ին Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով, որը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժին եւ 2019թ. մարտի 20-ին ընդունվել վարույթ: 2019թ. մարտի 21-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական եւ դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ ավտոպատահարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր