00:00:00

Հայաստանի ազգային հավաքը սկսեց մարզական հավաքը

20:27, 19 մարտ 2019 Սպորտ

Մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները: Մեր ընտրանին Սարաևոյում կհյուրընկալվի Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում կմրցի Ֆինլանդիայի հավաքականի հետ: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան: Ժամը 17:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը ֆուտբոլի ակադեմիայում:

armsport.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր