00:00:00

Երեք օրում արձանագրվել է գազից թունավորման չորս դեպք

03:04, 19 մարտ 2019 Պատահարներ

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժինը մարտի 18-ին, ժամը 00.20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 3 քաղաքացի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են մարտի 17-ին, ժամը 20.00-ին, Սիսվան փողոցի թիվ 2/1 տանը՝ ջրատաքացուցիչից գազի արտահոսքի հետևանքով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է քննություն: Մարտի 16-ին, ժամը 06.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Գառնի գյուղի 3 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են տանը՝ խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչի գազի արտահոսքից: Նշանակվելու է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: Մարտի 16-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնություն է ցույց տվել Գեղադիր գյուղի մի բնակչուհու: Այնուհետև ժամը 17.30-ին նույն ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 2 անչափահաս, որոնք, ըստ ծնողի հայտարարության, տանը վատ են զգացել: Նշանակվելու է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: Մարտի 18-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ Երևանյան խճուղու 159 շենքից բուժօգնության է տեղափոխվել 6 բնակիչ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը ժամը 00.30-ի սահմաններում, խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից՝ շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր