00:00:00

Փրկարարները Վանաձորում բնակարանից հավաքած 100 գրամ սնդիկը հանձնել են ոստիկանին

02:14, 19 մարտ 2019 Պատահարներ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 18-ին, ժամը 11:36-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկում սնդիկ է թափվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բնակարանի հյուրասենյակում և սանհանգույցում սնդիկ է թափվել: Փրկարարները սնդիկը (մոտ 100 գ) հավաքել են և հանձնել ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակցին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր