00:00:00

Հայաստանում ավելացել են ալկոհոլից թունավորման դեպքերը կանանց շրջանում. թունաբան

01:39, 19 մարտ 2019 Պատահարներ

Վերջին ամիսներին ավելացել են գազից թունավորման դեպքերը։ Այս մասին այսօր՝ մարտի 18–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թունաբան Միքայել Գաբրիելյանը։ «Արմենիա» բժշկական կենտրոնի թունաբանի խոսքով՝ 2019 թ. առաջին եռամսյակում իրենց բաժանմունք է դիմել 52 մարդ։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 19 դեպք։ Մասնագետը թունավորման այս տեսակն անվանեց դանդաղ մահ. «Հիվանդը չի զգում՝ ինչ է կատարվում իր հետ, կամաց–կամաց գլխացավ, գլխապտույտ, քնկոտություն, կարող է քնի, չհասկանա ինչ է կատարվում իր հետ։ Եթե ժամանակին չդիմեն բժշկի, անվերադարձ փոփոխություններ կարող են լինել օրգանիզմում, դա ուղեղի քաղցկեղ է առաջացնում, թթվածինը ուղեղ չի մատակարարվում»։ Գաբրիելյանի խոսքով՝ վերջին շրջանում ավելացել են նաև ալկոհոլային խմիչքներից թունավորումները։ «Պատճառը խմիչքի վատ որակը չէ, այլ քանակը։ Նվազել է ալկոհոլի օգտագործման տարիքային շեմը, ավելացել է կանանց եւ աղջիկների շրջանում ալկոհոլի կիրառումը»,– ասաց նա։ Ըստ մասնագետի՝ ալկոհոլային թունավորումները կազմում են ընդհանուր թունավորումների մոտ 1/3-ը։ 2019–ին, մասնագետի խոսքով, իրենց բաժանմունքում գրանցվել է բոտուլիզմի միայն մեկ դեպք՝ հունվարին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր