Բռնցքամարտի Հայաստանի կանանց թիմի անդամ Անի Հովսեփյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:
Վլադիկավկազում ավարտին մոտեցող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Անի Հովսեփյանը եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին եւ նվաճեց արծաթե մեդալ:
Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 5 մեդալով: Ոսկե մեդալ էր նվաճել Անուշ Գրիգորյանը: