Արարատի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, հայտնվել ձորում. կա վիրավոր

2f6025b37e66cb4723f88e2f50fa4b33.thumb-770x510
Երեկ՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում անհայտ վարորդի կողմից վարած Mercedes C180 մակնիշի 35 ՍN 268 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի –Երևան ավտոճանապարհի 300-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց և հայտնվել ձորում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի՝ Երևանի բնակիչ, 42-ամյա Ռոման Գևորգյանը մարմնական վնավսծքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և օպերատիվ են գործել Արարատի հիվանդանոցի բժիշկները: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: shamshyan.com