00:00:00

Հրդեհ բնակելի տան տանիքում. կա տուժած

14:19, 17 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 16-ին, ժամը 21:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, մարվել՝ 22:10-ին: Տան (սեփականատեր` Ա. Գ.) ննջասենյակում այրվել են մահճակալը, անկողնային պարագաներ (5 քմ) և գորգը՝ մասամբ: Շտապօգնության աշխատակիցները Ա. Գ.-ին (ունեցել է վատ ինքնազգացողություն) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Հոսպիտալացումից քաղաքացին հրաժարվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր