00:00:00

ՌԴ ԱԳՆ խոսնակը վերահաստատել է Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության հարթակ տրամադրելու պատրաստակամությունը

22:46, 15 մարտ 2019

Ռուսաստանի Դաշնությունը միշտ պատրաստակամ է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին։ Այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապրիլի 5-ին կայանալիք ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանը, կողմերի ցանկության դեպքում, նման հարթակ կտրամադրի: «Երբ կողմերը տարբեր հարցերով դիմում են ՌԴ-ին՝ նման հարթակ ստանալու համար, Մոսկվան միշտ հարգանքով դիտարկում է այդ դիմումները»,- նշել է Զախարովան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր