ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը:
ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դեր ունեն Հայաստանի զարգացման գործում: Օրենսդիր մարմնի ղեկավարը մասնավորապես ընդգծել է ընտրությունների կազմակերպման գործընթացում ցուցաբերված օժանդակությունը, հետագա համագործակցության համատեքստում կարեւորել ԱԺ ծրագրերին ուղղված փոխգործակցությունը:
Արարատ Միրզոյանն առաջնահերթ է համարել խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողություների զարգացումը` այդ թվում փորձագիտական եւ աշխատակազմի ունակությունների բարելավումը: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական վերահսկողության կարեւորությունը՝ օգտակար համարելով միջազգային փորձի ուսումնասիրումը: