00:00:00

«Ջազզվե»-ից հերքում են

17:23, 15 մարտ 2019

Ջազզվե-ի Ֆեյսբուքյան էջում հերքում է հրապարակվել, որում նշվում է. «Հերքում Մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Ջազզվե Օպերայում գրանցված է ընդամենը 1 աշխատակից, ապատեղեկատվություն է և չի հաապատասխանում իրականությանը։ Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ, հիմք ընդունելով 1000plus.am կայքի տվյալներն առ այն, որ «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված է 1 աշխատակից, ոչ լիարժեք են ներկայացրել փաստերն ու ընթերցողի մոտ ստեղծել տպավորություն, թե Ջազզվեում գրանցված է ընդամենը 1 աշխատակից։ «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված աշխատակիցների թիվը Ջազզվե Օպերային վերագրելը սխալ է, քանի որ Ջազզվեն հանդիսանում է «Համանվագ ՍՊԸ»-ի (հողատարածքի վարձակալի) գույքի վարձակալը։ Ջազզվեի աշխատակիցների թվի մասին պատկերացում կազմելու համար պետք է նայել Ջազզվեում գրանցված աշխատակիցների թվին, այլ ոչ Համանվագ ՍՊԸ-ի։ Ջազզվեում ապրիլ - հոկտեմբեր ժամանակաշրջանում ունենում ենք 140-150 գրանցված աշխատակից։ Ջազզվե Օպերայում անհրաժեշտ են 70 աշխատակիցներ աշխատանքները լիարժեք կազմակերպելու և միաժամանակ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չխախտելու համար (ներառյալ վարչական ռեսուրսները)։ Նշենք, որ Օպերայի մասնաճյուղն աշխատում է 24 ժամ։ Ի՞նչ է տեղի ունենում փակվելու արդյունքում։ Փակվելու արդյունքում, ինչպես նշել էինք, աշխատանքից ազատվում է 70 աշխատակից։ Տեղեկացնենք, որ պատկան մարմինները 2018 թվականի սեպտեմբերին խորքային ուսումնասիրություններ են իրականացրել «Ջազզվե ՍՊԸ» - ում, որի արդյունքում որևէ խախտում չի արձանագրվել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր