00:00:00

Գյումրիի շենքերից մեկում ինքնափլուզում է տեղի ունեցել. այս վթարային շենքում ապրում է 10 ընտանիք

20:27, 15 մարտ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 15-ին, ժամը 11:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի թիվ 26 շենքում տեղի է ունեցել մասնակի ինքնափլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մասնակի փլուզվել է Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքի 2-րդ մուտքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի փակ պատշգամբի հարավարևմտյան պատից մոտ 0.5 քմ հատված. տուժածներ չկան: Շենքն ունի 3-րդ կարգի վթարայնության աստիճան, ներկայումս շենքում բնակվում է մոտ 10 ընտանիք: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետին, Գյումրու քաղաքապետարանի ԱԻ գծով գլխավոր մասնագետին, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետին ու քաղաքի բնակտնտեսության և համատիրության համակարգման բաժնի պետի տեղակալին: Փրկարարները սահմանազատել են շենքի վտանգավոր հատվածը և իրականացնում են հերթապահություն՝ մինչ հատուկ տեխնիկայի ժամանելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր