00:00:00

Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են BMW-ն ու Mercedes-ը. վերջինս տապալել է լուսակիրը. կա վիրավոր

16:31, 15 մարտ 2019 Պատահարներ

Երեւանում, մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:20-ի սահմաններում, Սեբաստիա եւ Վեգների փողոցների խաչմերուկներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի դիմաց, բախվել են 22-ամյա Կարեն Մ.-ի վարած Mercedes մակնիշի 69 VA 696 համարանիշի եւ 33-ամյա Մարատ Մ.- վարած BMW մակնիշի 34 NV 141 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Մարատ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը եւ հայտնվել մայթին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր