00:00:00

Ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա Ֆիլիպիններում. զոհվել է 10 հոգի (տեսանյութ)

00:38, 18 մարտ 2018 Պատահարներ

Ֆիլիպիններում ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել է 10 հոգի, այդ թվում՝ երեք անչափահաս: Lite Air Express ավիաընկերության Piper PA-23 Apache երկշարժիչանի ինքնաթիռը Պլարիդել քաղաքում ընկել է բնակելի տան վրա: Այդ պահին տանը հինգ հոգուց բաղկացած ընտանիք է եղել՝ տատիկը, մայրը, ինչպես նաև երեք երեխա, որոնք ճաշելիս են եղել: Նրանք բոլորն էլ զոհվել են: Զոհերի մարմինները դուրս են բերել տան փլատակների տակից: Ընտանիքի հայրը ողբերգության պահին աշխատանքի վայրում է եղել, ևս մեկ երեխա՝ դպրոցում: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: https://www.youtube.com/watch?v=AqqeBTrfLYo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր