00:00:00

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 76 դեպք

02:13, 15 մարտ 2019 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բացահայտել են հանցագործության 76 դեպք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 25, մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության 8, ծեծի 5, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, սպանության սպառնալիքի 3, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթուղթ կեղծելու և սպանության նախապատրաստության 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 4, անձնական ունեցվածքի գողության 3, խարդախության և թմրանյութի իրացման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր