00:00:00

Լոռիում վարորդը տրակտորով մոտ 70 մետր գլորվել է ձորը. նրան դուրս են բերել փրկարարները, բժիշկներն ու քաղաքացիները

18:15, 13 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Նեղոց համայնքի վարչական տարածքում գտնվող «Գլիզնաձոր» կոչվող հանդամասում աշխատանքներ կատարելու ժամանակ «Տ Կոնտեքշն» ՍՊԸ-ին պատկանող Կոմացո Տ155 մակնիշի 096 ԼԼ համարանիշի տրակտորի վարորդը՝ Օձուն գյուղի բնակիչ, 54-ամյա Դերենիկ Գալստյանը, տրակտորի վառելիքը ստուգելու նպատակով բարձրացել է տրակտորի վրա, որի ժամանակ հողի սահք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տրակտորը գլորվել է ձորը, վարորդ Դ. Գալստյանը նույնպես կորցրել է հավասարակշռությունը և մոտ 70 մետր գլորվել ձորը։ Դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 30 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները, քաղաքացիները և Ալավերդի բժշկական կենտրոնի բուժքույրը ձորն ընկած վարորդին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել երթևեկելի գոտի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև վիրավորին անմիջապես տեղափոխել են Ալավերդու հիվանդանոց։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր