00:00:00

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz E 240 և ՎԱԶ-2101-ը, կա զոհ

14:22, 13 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 12-ին, ժամը 23։51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Երասխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 68-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E 240» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1985 թ.) և «ՎԱԶ-2101» մակնիշերի (վարորդ՝ Մ. Պ., ծնված 1962 թ.) ավտոմեքենաները. վերջինիս վարորդը տեղում մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելելը, «Mercedes-Benz E 240» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Ա.-ն (ծնված 1993 թ.) քաղաքացիների օգնությանբ տեղափոխվել է Պ. Սևակ գյուղի բուժկետ, այնուհետև՝ Արարատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր