00:00:00

Սյունիքում 24-ամյա քաղաքացին բենզասղոցով կտրել եւ գողացել է բերքատու ծառեր. Վնասը կազմել է 1 մլն դրամ

01:03, 13 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 11-ին, ժամը 11.30-ին, Սյունիքի մարզի Որոտնավան գյուղի մի բնակչից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել, որ փետրվարի 25-ի կեսօրից մինչեւ մարտի 10-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում Որոտնավան գյուղում վարձակալած, բաց տարածքի իր այգուց բենզասղոցով կտրել եւ գողացել են 6 թթենու, 2 կեռասենու, 4 սալորենու եւ 7 ընկուզենու բերքատու ծառեր՝ պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս: Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվար ամսվա ընթացքում եւ մարտի 8-ին նշված ծառերը բենզասղոցով հատել է 1995 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն եւ իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տան բակ: Ռաֆայել Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր